12 նոյեմբերի 2010 - 13:13 AMT
ՀՀԿ. Ցեղակրոն գաղափարախոսությունը ռասիզմի դրսևորում չէ

Ցեղակրոն գաղափարախոսությունը ռասիզմի դրսևորում չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ, որ նա արել էր սփյուռքահայ լրագրողների հետ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած հանդիպմանը:

«Ինչո՞ւ առաջին նախագահը հիշեց այդ գաղափարախոսության մասին միայն այն ժամանակ, երբ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նամակ հղեց ԵԽԽՎ նախագահին՝ Սերժ Սարգսյանի նույն ելույթի վերաբերյալ: Ստացվում է, որ ՀՀ առաջին նախագահը հանդես է գալիս, որպես ադրբեջանական մամուլի խոսնակ»,-ասել է Ռազմիկ Զոհրաբյանը: