13 նոյեմբերի 2010 - 15:29 AMT
Վրաստանում ստեղծվել է «Կովկասի ժողովուրդների միություն» հասարակական միավորումը

Վրաստանում ստեղծվել է «Կովկասի ժղովուրդների միություն» հասարակական միավորումը: Կազմակերպության հիմնադիր ժողովը նախօրեին կայացելէ է Թբիլիսիում, և դրան արդեն միացել են Վրաստանում բնակվող ռուսական, հայկական, ադրբեջանական, օսական, աբխազական, ավարական, վայնախական և չերքեզական հայրենակցական միությունների ներկայացուցիչներ:

Կազմակերպության ներկայացուցիչ Մամուկա Արեշիձեն նշել է, որ Կովկասի ժողովուրդների ուշադրությունը գրավելու համար պետք են «գործող նախագծեր», որոնցից մեկը, նրա խոսքերով, «Կովկասի ժողովուրդների դատն» է:

Նախագիծը նախատեսում է Կովկասի խնդիրների` հակամարտությունների, դիմակայությունների, ինչպես նաև պատմական հարցերի քննարկում դրանց հետագա գնահատականով:

Հիմնադիրներն արդեն պատմել են այն մասին, որ նախագիծը վայելում է իշխանությունների «բարոյական աջակցությունը», հաղորդում է Georgia Times-ը: