13 նոյեմբերի 2010 - 15:52 AMT
Երևանում բացվել է սպորտային լուսանկարների ցուցահանդես

Նոյեմբերի 13-ին Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է մարզական լուսանկարների ցուցահանդես, որոնցում պատկերված են հայ մարզիկները, սպորտային մրցաշարերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, ինչպես նաև օլիմպիական չեմպիոնները և մեդալակիրները: Ցուցահանդեսում ներկայացված են նաև PanARMENIAN Photo գործակալության լուսանկարները:

Ցուցահանդեսը կտևի միչև նոյեմբերի 15-ը, այնուհետև լուսանկարները կցուցադրվեն Գյումրի քաղաքում:

ՀԱՕԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառմանը մասնակցելու են նաև ԱՊՀ և Բալթիայի երկրների ԱՕԿ ներկայացուցիչները: