24 նոյեմբերի 2010 - 18:50 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան պատրաստ է զոհաբերել Իսրայելին հանուն արաբական աշխարհի

Արաբական աշխարհում նոր տեղ զբաղեցնելու համար Անկարան պատրաստ է զոհաբերել Իսրայելին: Այդ մասին, հանդես գալով «Իսրայելա-թուրքական հարաբերությունների դինամիկան ու տարածաշրջանային համատեքստը» թեմայով կլոր սեղանի ժամանակ, հայտարարել է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիան այսօր գերադասում է շրջապատել իրեն այնպիսի դաշնակիցներով, որոնց վրա կարելի է ազդել, քան լինել Իսրայելի ռազմական և ռազմավարական գործընկերը: Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան հիմնականում չի կարող ազդել իսրայելյան քաղաքականության վրա»,-ասել է Սաֆրաստյանը: