25 նոյեմբերի 2010 - 20:54 AMT
Թուրքիայում առաջին անգամ քաղաքացիական իշխանությունները ազատել են գեներալներին զբաղեցրած պաշտոններից

Ժամանակակից Թուրքիայում առաջին անգամ երեք գեներալներ ազատվել են պաշտոններից քաղաքացիական իշխանությունների որոշմամբ: Հրամանագրերը ստորագրել են ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Նախկինում նման որոշումները կայացնում էր բացառապես Գլխավոր շտաբը:

Սպաներն արդեն բողոք են ներկայացրել բարձրագույն ռազմական դատական մարմնին, սակայն բանակային ղեկավարության պաշտոնական արձագանքը դեռևս հայտնի չէ:

Պաշտոններից ազատված գեներլաները այն 200 սպաների թվում են, որոնք անցնում են 2003թ. ռազմական հեղաշրջման պատրաստման գործով: Դատավարությունը կսկսվի դեկտեմբերի կեսին, հաղորդում է Euronews-ը: