6 դեկտեմբերի 2010 - 18:39 AMT
Աբել Աղանբեգյան. Հայկական ղեկավարությունը շահագրգռված չի եղել Սոչիում սպորտային օբյեկտների շինարարությամբ

«Հայկական ղեկավարությունն ակտիվ դիրք չի գրավել ժամանակակից խոշոր շինարարական ընկերության մասին մեր գաղափարն իրագործելու համար, որը կարող էր զբաղվել Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարությամբ»,- Երևանում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը:

Նրա խոսքերով, Հայաստանը կարող էր ոչ միայն զարգացնել Ռուսաստանում իր շինարարական ընկերությունների գործունեությունը, այլ նաև լայնորեն կիրառել սեփական շինանյութերը, ասել է ՌԳԱ ակադեմիկոսը:

«Դա կբաձրացներ Հայաստանում ժողովրդի կենսամակարդակը, բնակչության եկամուտները կաճեին Ռուսաստանում հայկական շինարարական ընկերության աշխատանքի հաշվին»,- ավելացրել է նա: