10 դեկտեմբերի 2010 - 17:52 AMT
CRRC. Հայաստանի ամենակոռումպացված կառույցը դատախազությունն է

Ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում առողջապահության ոլորտն է, որին հետևում է ընտրական համակարգն ու կրթության ոլորտը: Նման տվյալներ է բերել Կովկասի հետազոտական ռեսուրսային կենտրոնի (CRRC) ծրագրի ղեկավար Եվգենիա Պատուրյանը՝ ներկայացնելով 2008-10թթ. Հայաստանում հանրային կարծիքի երեք հարցումների արդյունքները, որ անց է կացրել CRRC-ը USAID-ի «Կոռուպցիայի դեմ գործողությունների մոբիլիզացիա» ծրագրի հետ համատեղ:

Հայաստանի ամենակոռումպացված կառույցը հարցման ենթարկվածները համարել են դատախազությունը, դատարանները, ԿԸՀ-ն, պետավտոտեսչությունը, հարկային ծառայությունը: Ըստ ՀՀ բնակչության, ամենաքիչ կոռումպացված կառույցներն են օմբուդսմենի գրասենյակն ու ՀԾԿՀ-ն: