10 դեկտեմբերի 2010 - 18:45 AMT
Տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 14 134-ով

2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 610 487 բաժանորդ: «Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 14 134-ով, այդ թվում 1995-ը` նոյեմբեր ամսին:

Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 483 561 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 16 407-ը` նոյեմբեր ամսին: