13 դեկտեմբերի 2010 - 14:19 AMT
WikiLeaks. Հռոմի պապը դեմ էր Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

WikiLeaks կայքի կողմից հրատարակված վերջին փաստաթղթերում ասվում է, որ Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ: Փաստաթղթերում նշվում է, որ Յոզեֆ Ալոիս Ռատցինգերը միշտ դեմ է եղել մահմեդական երկրների անդամակցությանը Եվրամիությանը, այն ժամանակ, երբ Վատիկանը անաչառ դիրքորոշում է զբաղեցրել այս հարցում: Իր հերթին, Վատիկանի ներկայացուցիչները հայտարարել են ամերիկյան դիվանագետներին, որ դա Ռատցինգերի անձնական կարծիքն է, որը չի արտացոլում Վատիկանի պաշտոնական դիրքորոշումը:

Հաղորդելով այդ մասին` բրիտանական The Guardian-ը հիշեցնում է, որ 2006-ին, երբ Ռատցինգերն ընտրվել է Հռոմի պապ, նրա հայացքները փոխվել են: «Դրա մասին վկայում են Բենեդիկտ XVI-ի խոսքերը, որն ամերիկյան դիվանագետներին հայտարարել է այն մասին, որ «Վատիկանը պատրաստ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, դրա համար այն պետք է համապատասխանի Կոպենհագենյան չափանիշներին»,- ընդգծում է The Guardian-ը: