15 դեկտեմբերի 2010 - 20:15 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Հեյդար Ջեմալի «բացատրություններն» այն մասին, որ Մոսկվայում անկարգությունները սադրել են հայերը, հիվանդ երևակայության արդյունք է

Հեյդար Ջեմալի «բացատրություններն» այն մասին, որ Մոսկվայում անկարգությունները սադրել են հայերը, հիվանդ երևակայության արդյունք է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Սպարտակի» հայազգի երկրպագուների հնարավորությունները 10 հազար հոգի հավաքելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ «մի քիչ չափազանցված» են»,- ասել է փորձագետը:

«Ազատ մամուլ» պորտալին տված հարցազրույցում Հեյդար Ջեմալն ասել էր, որ Մանեժի հրապարակի շուրջ ստեղծված ողջ իրավիճակը ռուսական հատուկ ծառայությունների կողմից լավ բեմադրված ներկայացում է: «Այն խմբում, որին պատկանում է մահացած երկրպագուն, եղել են հայեր: Հնարավոր է` նրանք էլ եղել են ամենաակտիվ մասը, որը սադրել է անկարգությունները»,- հայտարարել է Ջեմալը: