7 հունիսի 2001 - 23:29 AMT
Հայաստանը զարգացնելու է հարաբերությունները Եւրամիության հետ
. Հայաստանի եւ Եւրամիության ղեկավարները պայմանավորվել են հարաբերությունների զարգացման եւ ակտիվացման մասին: Ռոբերտ Քոչարյանն այս մասին հայտարարել է Բրյուսելում Եւրոպական Հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մեդիամաքս» գործակալության հատուկ թղթակիցը Բելգիայի մայրաքաղաքից հայտնում է, որ Քոչարյանի - Պրոդիի հանդիպման ընթացքում այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաեւ Երեւանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հարցում Եւրամիության աջակցության հնարավորությունը եւ Հայկական ատոմային կայանի փակման հեռանկարները: Գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի ղեկավարությունը բավարարված է Եւրամիության դիրքորոշմամբ, ըստ որի նրա ներկայացուցիչները այլեւս չեն պահանջում փակել ատոմակայանը մինչ 2004 թվականը: