17 դեկտեմբերի 2010 - 16:46 AMT
Արծվիկ Մինասյան. Հայաստանի Կենտրոնական բանկը չի կատարում իր հիմնական գործառույթները

Հայաստանի Կենտրոնական բանկը, որը պետք է ապահովի գների կայունությունը երկրում, այսօրվա դրությամբ չի կատարում իր հիմնական գործառույթը, գտնում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, ՀՀ ԿԲ-ն չափազանց մեծ գործառույթներ ունի տնտեսության մեջ, որոնք չունի նույնիսկ երկրի կառավարությունը և այն չի կատարում իր հիմնական գործառույթները:

Ինչ վերաբերում է հասարակական ծառայությունների սակագներին, ապա պատգամավորը գտնում է, որ սակագները սահմանելիս հաշվի է առնվում ժողովրդի վճարողականությունը: «Պատահական չէ, որ սպառումը յուրաքանչյուր տարի նվազում է»,-ասել է նա:

Բացի այդ, անդրադառնալով ԱՊՊԱ պայմանագրերի պարտադիր ներդրմանը՝ Մինասյանը նշել է, որ դա մեծ բեռ կլինի բնակչության համար: «Քանի դեռ կառավարությունը չի ներմուծել սոցիալական ռիսկերի ապահովագրում, այն չի կարող բնակչությունից պահանջել ինչ-որ այլ ռիսկերի ապահովագրություն»,-ասել է նա: