Դեկտեմբերի 19-ին Բելառուսիայում նախագահ են ընտրում: Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը, քվեարկության ընտրատարածքները բացվել են տեղական ժամանակով 08:00-ին: Բելառուսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաղորդել են, որ ընտրողների 23,1%-ը վաղաժամկետ է քվեարկել:
Ընտրություններին մասնակցում են 10 թեկնածուներ, այդ թվում` պետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա իր թեկնածությունն առաջադրում է չորրորդ ժամկետի համար:
Քվեարկությունը կտևի մինչև տեղական ժամանակով 20:00: Ընտրությունները կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակցեն գրանցված ընտրողների 50%-ից ավելին: