22 դեկտեմբերի 2010 - 14:31 AMT
Սպիտակի երկրաշարժից տուժած շուրջ 7000 հայ ընտանիքներ մինչև 2013թ. կապահովվեն բնակարաններով

«Մենք կլուծենք մեր առջև դրված խնդիրը՝ ավարտել բնակարանաշինությունը աղետի գոտում մինչև 2013 թվականը, սակայն կացարաններով ապահովման խնդիրը դեռ լիովին չի լուծվել»,-ասել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները: Չնայած նրան, որ մինչ այդ կկառուցվի 6500-7000 բնակարան, այնուամենայնիվ, անհրաժեշտ է նաև առանձնատներ կառուցել շուրջ 3000 գյուղաբնակների համար:

Ինչպես ասել է նախարարը, տարվա ընթացքում լուծվել է 1570 ընտանիքների բնակարանային խնդիրը, այդ թվում Գյումրիում բնակարաններ են ստացել 1056 ընտանիքներ, Սպիտակում՝ 165 ընտանիք, Լոռու մարզում՝ 303 ընտանիք և ևս 42 ընտանիք Ստեփանավանում: Նախարարն ասեց նաև, որ 2009-10թթ. սկսվել է 3 688 բնակարանների շինարարությունը:

Ինչ վերաբերում է 2011թ. ծրագրերին, ապա Վարդան Վարդանյանն ասել է, որ Սպիտակում, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև նախատեսվում է ավատել 38 բազմաբնակարանային շնեքերի (1756 բնակարան) շինարարությունը, որը սկսվել էր 2010թ.: