23 դեկտեմբերի 2010 - 09:34 AMT
PanARMENIAN.Net-ի կայքն արդեն հասանելի է իրանցի օգտագործողների համարի

PanARMENIAN.Net-ի կայքն արդեն հասանելի է իրանցի օգտագործողների համար: Ինչպես հայտնել են գործակալության թղթակցին Թեհրանի հայ համայնքից, արդեն մի քանի օր գործակալության կայքը նորմալ գործում է Իրանի տարածքում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, PanARMENIAN.Net-ի կայքը մի քանի ամիսների ընթացքում անհասանելի էր իրանցի օգտագործողների համար: Ինչպես այդ ժամանակ PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել էր Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչը, գոյություն ունի բառերի որոշակի կարգ, որոնք օգտագործելիս ցանկացած կայք, անկախ նրանից, թե ինչ ռեսուրսի է պատկանում, արգեկափակվում է իրանցի օգտագործողների համար: Ընդ որում անհայտ է, թե ինչ բառերի է մասին է խոսքը: Այդ ժամանակ իրանցի ինտերնետ-օգտոգործողներին հաջողվել էր www.panarmenian.net կայք մտնել միայն անանուն պրոքսի սերվերների միջոցով:

Դեկտեմբերի սկզբին PanARMENIAN.Net-ի խմբագրությունը ստացել էր հաղորդագրություն, որի համաձայն մի քանի ամիսների ընթացքում Սիրիայում չի հաջողվում մտնել կայքը, դրա փոխարեն հայտնվում է «Network Error (tcp_error). Operation timed out» սխալը: