23 դեկտեմբերի 2010 - 16:48 AMT
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծին

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծին, փոփոխություններ և լրացումներ առաջարկել վեց այլ օրենքներում, որոնք պարունակում են համանման դրույթներ։

Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ առանձին օրենք է ընդունվելու ազատ տնտեսական գոտիների մասին։

«Օրինագծի առանձնահատկությունն այն է, որ բավական լուրջ ֆիլտր է դրվում հնարավոր ռիսկերի առջև` ծրագրերն իրականացնելուց առաջ դրանք նախապես պետք է արժանանան կառավարության հավանությանը, լինեն հասկանալի, թափանցիկ և կառավարելի»,- ասել է նա: