23 դեկտեմբերի 2010 - 16:52 AMT
Սերգեյ Մինասյան. ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու համար

Իր աշխատանքն ավարտած ԱՄՆ 111-րդ գումարման Կոնգրեսի արդյունքները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն մտադիր է պահել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որպես մի «ոսկե հնարավորություն» Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը : «Վաշինգտոնի այդ ճնշումը կվերաբերի ամերիկա-թուրքական հարաբերությունների բոլոր ասպեկտներին»,-ասել է նա:

Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արգելափակել է 252 բանաձևը՝ երկկուսակցական մեծամասնության աջակցությանը հակառակ:

Իր հերթին բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չընդունի բանաձևը այս գումարման ընթացքում, նա նմանատիպ բանաձև կներկայացնի նաև հաջորդ տարի: