25 դեկտեմբերի 2010 - 13:37 AMT
Նախարարներն Ամանորը կդիմավորեն ընտանիքի հետ՝ կոնյակի գավաթով

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ավանդաբար Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշվում է ընտանեկան շրջապատում: «Ամանորը ես տանն եմ նշելու, իմ մերձավորների հետ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նա հավելել է, որ տոնական օրերին նա կհյուրընկալվի իր բարեկամների ու ընկերների մոտ և հյուրեր կընդունի: «Հյուրերին ես ընդունում եմ ջերմ մթնոլորտում, հյուրասիրում եմ նրանց մեր ամենալավ, հայկական կոնյակով»,-հավելել է նա: Ինչպես հաղորդում է նախարարը, Ալավերդյանը կայցելի Սյունիք, քանի որ արմատներով այնտեղից է:

Ամանորն ընտանիքում դիմավորելու ավանդույթին հավատարիմ է նաև տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Դա մեր ընտանիքից է գալիս, որ Նոր տարին մենք տանն ենք դիմավորում»,-ասել է նախարարը: