Չստուգված տվյալների համաձայն, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Մեզ նույնպես այդ մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան, սակայն դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է նախարարության մամլո ծառայությունը:
Պետք է նշել, որ Գերասիմ Ալավերդյանը, հանդես գալով դեկտեմբերի 24-ի ամփոփիչ մամլո ասուլիսում, հայտարարել էր, որ իր պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքերով, այդ հարցը դեռ չի քննարկվել «Օրինաց երկիր» քաղաքական խմբակցությունում, որի անդամ է նա հանդիսանում: «Ես իմ կուսակցության զինվորն եմ, և եթե կուսակցությունը հարմար գտնի, որպեսզի ես աշխատեմ այլ ոլորտում, ապա. ես, բնականաբար, կհամաձայնվեմ այդ որոշման հետ: Բայց ինձ դեռ ոչ ոք ոչինչ չի ասել»,- ասել է նա:
ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ վերջին ժամանակները քննարկվում է նախարարին պաշտոնից ազատելու հարցը