27 դեկտեմբերի 2010 - 19:06 AMT
Վարդան Այվազյան. 2010 թվականին ՓՄԲ-ն հարկային բեռի ավելացում չզգաց

2010 թվականին փոքր և միջին բիզնեսը հարկային բեռի զգալի ավելացում չզգաց: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտնեց տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով` 2010 թվականին հանձնաժողովը մի շարք օրինագծեր ու փոփոխություններ է ներկայացրել` ուղղված Հայաստանում փոքր և միջին բիզնեսին աջակցությանը: Այվազյանն ավելացրեց, որ 2011 թվականին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովը մտադիր է լսումներ հրավիրել տրանսպորտի և կապի, կոնցեսիոն համաձայնագրերի, ձկնաբուծության, հարկային վարչարարության ոլորտում առաջարկվող օրինագծերի շուրջ: