27 դեկտեմբերի 2010 - 20:00 AMT
Բելառուսը մտադիր է խորացնել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները

Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին երկու տարիների ընթացքում մեկուկես անգամ ավելացել են, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպան Ստեպան Սուխարենկոն: Նրա խոսքով` 2010 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 45 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես նշեց Սուխարենկոն, Հայաստանի և Բելառուսի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստել է Երևանում հայ-բելառուսական առևտրի կենտրոնի բացումը, որի նմանը ծրագրվում է բացել Հայաստանի խոշոր քաղաքներում:

«Մենք մտադիր ենք խորացնել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները: Այդ ոլորտում մեր ծրագրերը բավական լուրջ են»,- ասաց Ստեպան Սուխարենկոն: