Դեկտեմբերի 30-ին 90 տարեկան հասակում վախճանվեց ամերիկյան դիվանագիտության լեգենդ, 20-րդ դարի 60-ական թվականներին Սայգոնում ԱՄՆ կառավարության խոսնակ Բարրի Զորթյանը:
Ինչպես գրում է The Washington Post թերթը, Զորթյանը ծնվել է Քյութահյաում 1920 թվականին: Նա փոքր տղա էր, երբ ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ և հաստատվեց Նյու Հեյվենում` Կոնեկտիկուտի նահանգ: Զորթյանն ավարտել է Յելի համալսարանը, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր նավատորմում: Նա պաշտոնաթող եղավ 1973թ. գնդապետի կոչումով:
Զորթյանն աշխատել է CBS-ում, , TIME ամսագրում, եղել է խոսնակ Ռոնալդ Ռեյգանի նախընտրական արշավի ժամանակ: Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակ թղթակցել է The Washington Post-ին: