7 հունվարի 2011 - 12:16 AMT
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մատուցել է տոնական պատարագ

Հունվարի 6-ին Անթիլիասում Սուրբ Ծննդյան տոնական պատարագ է մատուցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Պատարագին ներկա է գտնվել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի ներկայացուցիչ Ժան Հովասափյանը: Երկրի խորհրդարանը ներկայացնում էր Հակոբ Բագրատունին:

Նորին Սրբությունը շնորհավորել է հավատացյալների Սուրբ Ծնունդն ու մաղթել հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն: Պատարագին ներկա էին բոլոր երեք հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները, լիբանանցի քաղաքական գործիչներ ու գործարարներ: