8 հունվարի 2011 - 12:07 AMT
ԵՄ-ն մտադիր չէ ընդունել Իրանի առաջարկած «էքսկուրսիան» երկրի միջուկային օբյեկտներով

Թեհրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) միջև բանակցությունների հերթական ռաունդը միջուկային խնդրի շուրջ տեղի կունենա հունվարի 20-ին Ստամբուլում և կտևի 1-2 օր, ուրբաթ օրը հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:

«Մենք սահմանեցինք բանակցությունների ժամկետը, դրանք կմեկնարկեն հունվարի 20-ի երեկոյան, դա շատ դրական պահ է»,-հայտարարել է Էշթոնը Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնի հետ բանակցություններից հետո: Ինչպես հայտնի է Հունգարիան է նախագահում ԵՄ-ում:

Էշթոնը նշել է նաև, որ Իրանի բանակցություններին «վեցյակի» հետ չի խանգարի Իրանի իշխանությունների առաջարկած «էքսկուրսիան» երկրի միջուկային օբյեկտներով: Նման հրավերով նամակ էր հղել Իրանի ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ում ՌԴ-ին, Չինաստանին, Եվրամիությանը, ինչպես նաև որոշ այլ երկրների:

Ընդ որում Էշթոնը մեկ անգամ ևս հաստատեց, որ ԵՄ-ն մտադիր չէ ընդունել այդ առաջարկը, քանի որ միջուկային օբյեկտների զննումը համարում է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների խնդիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: