12 հունվարի 2011 - 11:29 AMT
Բիբլոս Բանկ Արմենիան արտոնյալ պայմաններով վարկավորելու է փոքր և միջին բիզնեսը

ՆԱԵԿ միջազգային հիմնադրամը Բիբլոս Բանկ Արմենայի հետ համատեղ ֆինանսավորում են հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների վարկային ծրագիրը:

Ազդարարելով նոր տարվա նախաձեռնությունները` Բիբլոս Բանկ Արմենիան տեղեկացնում է, որ սկսել է գործել ԱՄՆ 5 միլիոն դոլարի վարկային ծրագիրը` ուղղված միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Վարկային ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ/OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) հետ կնքած պայմանագրի շրջանակներում:

Տրամադրած միջոցները Բիբլոս Բանկ Արմենիան ուղղելու է Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների մինչև 5 տարի ժամկետով և արտոնյալ տոկոսադրույքներով վարկավորմանը` բարձրացնելով ֆինանսավորման մատչելիությունը տնտեսության զարգացման համար կարևոր այս հատվածի համար: