13 հունվարի 2011 - 18:16 AMT
Աուդրոնյուս Աժուբալիս. Չլուծված հակամարտությունների խնդիրը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնայնություններից մեկն է

Չլուծված հակամարտությունների խնդիրը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնայնություններից մեկն է, Լիտվան հանդես է գալիս առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Այդ մասին հայտարարել է Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Ըստ նրա, այդ հարցը գերակա է ողջ ԵԱՀԿ-ի համար: «ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահությունը սատարում է ՄԽ ջանքերին Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացման հարցում»,-ասել է նա:

Աժուբալիսը ԵԱՀԿ մշտական խորհրդին է ներկայացրել Լիտվայի նախագահության աշխատանքի ծրագիրը 2011թ., որի առաջնայնությունների թվում է նաև աջակցությունը սառեցված հակամարտությունների լուծմանը: