
ՀՀ կառավարությունը հունվարի 13-ի նիստում հաստատել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի» տեղեկատվական և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը, փոխանակվող տեղեկատվության ցանկը, որի նպատակն է ԱՊՊԱ համակարգի հուսալիության և վերահսկելիության ապահովումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը։
ՀՀ ոստիկանապետը վարչապետ Տիգրան Սարգսյանից հանձնարարություն է ստացել անձնական հսկողություն սահմանել այս կարևորագույն միջոցառման անթերի իրականացման նկատմամբ` համոզմունք հայտնելով, որ ԱՊՊԱ-ի ներդրումն արդարացված է և մոտ ժամանակներս ցանկալի արդյունք կտա: