Հայ-թուրքական երկխոսությունը, որը սկսվեց Արձանագրությունների ստորագրմամբ Ցյուրիխում, պետք է ամեն դեպքում շարունակվի: Այդ մասին հայտարարել են «Իմաստունների խորհրդի» անդամները:
«Իմաստունների խորհուրդը», որին անդամակցում են մի շարք գիտնականներ, պաշտոնաթող գեներալներ ու Թուրքիայի դեսպաններ, զեկույց է հրատարակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ և սահմանել է մի շարք պարտադիր դրույթներ:
«Խորհուրդն» առաջարկում է կառավարությանը բացել սահմանը քրիստոնեական տոների ժամանակ, կրթաթոշակներ սահմանել Թուրքիայի համալսարաններում հայ ուսանողների համար և բացել հայոց լեզվի ու գրականության ամբիոններ:
Զեկույցում առաջարկվում է ուսումնասիրել թուրքական շուկայում հայկական արտադրանքը ներկայացնելու, ինչպես նաև դրամական փոխանցումների հնարավորությունը, գրում է թուրքական «Վաթան» թերթը:
Կազմակերպության ղեկավարն է Սալիմ Դերվիշօղլուն, տեղակալն է նախկին դեսպան Իլտեր Թուրքմենը ու Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Սամի Մելչուկը: