15 հունվարի 2011 - 15:48 AMT
ՀՀ կրթության նախարարության կայքում բացվել է «Հանրային քննարկումներ» էջը

Հայաստանի կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում (www.edu.am) բացվել է «Հանրային քննարկումներ» էջը: Այդ մասին ասվում է նախարարության մամլո ծառայությունում:

Էջի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը կրթության ոլորտի քաղաքականության և իրավական նորմատիվ ակտերի մշակմանը, ինչպես նաև տարբեր խնդիրների շուրջ ակտիվ հանրային քննարկումների կազմակերպումը: Նախարարությունը խոստանում է պատշաճ ուշադրություն դարձնել այն առաջարկներին, որոնք կզետեղվեն «Հանրային քննարկումներ» էջում և ակնկալում է ակտիվ համագործակցություն: