17 հունվարի 2011 - 16:24 AMT
Հայաստանի արդարադատության նոր նախարարը խոստանում է, որ երկրում կավելանա նոտարների թիվը

Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը խոստանում է, որ երկրում կավելանա նոտարների թիվը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է նախարարը, նոտարական գրասենյակները օրը մոտ 23 գործ են քննում, որի պատճառով այդ գրասենյակների առջև հերթեր են կուտակվում: «Նման խնդիրներից ազատվելու համար ապագայում մենք մտադիր ենք ավելացնել նոտարական գրասենյակների քանակը և ազատականացնել այդ ոլորտը»,-ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է երկրի քրեակատարողական հիմնարկների հետ կապված իրավիճակին, ապա այդ հաստատություններում հարկավոր է մի շարք բարեփոխումներ անցկացնել: Ինչպես նշել է նախարարը, այս տարի կվերակառուցվեն «Կոշ» և Սևան քաղաքի քրեակատարողական հիմնարկները: