20 հունվարի 2011 - 13:53 AMT
Հայաստանում բարեփոխվում է հյուպատոսական ոլորտը

ՀՀ կառավարությունը հունվարի 20-ի նիստում հաստատել է ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու նպատակով ՀՀ ԱԳՆ կողմից հրավերի հաստատման և հաշվառման կարգը:

Ինչպես նշել է Հ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, դա մի կողմից թույլ է տալիս կատարել «Արտասահմանցիների մասին» ՀՀ օրենքի դրույթները, մյուս կողմից համահունչ է կառավարության 2010-ի հուլիսի 27-ի հրամանի հետ հյուպատոսական ոլորտի բարեփոխման մասին:

«Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրավերի հաստատման և հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը նպատակ ունի ապահովել օրենքի պահանջի կատարումն արտաքին գործերի նախարարությանը վերաբերող մասով:

Ներկայումս հրավերների հաստատումն իրականացվում է ավտոմատ կերպով` մուտքի արտոնագրի ավտոմատացված համակարգում հրավիրողի և հրավիրվողի վերաբերյալ տվյալների մուտքագրման և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան եզրակացություն ներկայացնելու հիման վրա: Առաջարկվող նախագծով ձևականացվում է գործող պրակտիկան:

Ինչպես նշվել է վերևում «Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրավերի հաստատման և հաշվառման կարգը» նպատակ ունի ապահովել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի օրենքի պահանջի կատարումը և կանոնակարգել ԱԳՆ կողմից հրավերի հաստատման և հաշվառման հետ կապված հարաբերությունները: