24 հունվարի 2011 - 13:47 AMT
ԵԽ-ն ընդունել է «Եվրամիության ռազմավարությունը Սև ծովի համար» փաստաթուղթը

Եվրախորհրդարանն ընդունել է «Եվրամիության ռազմավարությունը Սև ծովի համար» փաստաթուղթը: №2087 բանաձևն ընդունվել է ԵԽ կողմից ռումինացի պատգամավոր Տրայան Ունգուրյանուի զեկույցի հիման վրա, և դրանում ընդգծվում է ԵՄ համար Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը: Բանաձևում կոչ է արվում ԵՄ-ին ապահովել այդ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

Փաստաթղթում նաև նշվում է, որ, չնայած 2007-ի մայիսի 14-ից իրագործվող SYNERGY Սևծովյան նախագծի զգալի արդյունքներին, տարածաշրջանը ԵՄ առավել նպատակաուղղված ռազմավարության կարիքն ունի:

Բանաձևում նաև նշվում է Սևծովյան տարածաշրջանի կարևոր նշանակությունն էներգետիկ անվտանգության և ԵՄ-ին էներգամատակարարումների դիվերսիֆիկացիայի համար, ուշադրություն է հրավիրվում տարածաշրջանային հակամարտությունների, տեղահան արված մարդկանց, ռազմականացման, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի դերի վրա` որպես իդեալական տարածաշրջանային գործընկերներ, ինչը նշվում է որպես կարևոր տարր ԵՄ տարածաշրջանային քաղաքականության մեջ: