25 հունվարի 2011 - 19:04 AMT
ՀՀ վարչապետը Վլադիմիր Պուտինին ցավակցական ուղերձ է հղել «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության առիթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին ցավակցական ուղերձ է հղել մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության առիթով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու առիթով։ Մենք ցնցված և վրդովված ենք այդ արյունալի հանցագործությունից։ Այս դժվար պահին ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի հիշատակը։ Խնդրում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին», ասվում է Հայաստանի գործադիրի ղեկավարի ուղերձում: