25 հունվարի 2011 - 19:25 AMT
Հայաստանի գյուղական համայնքների մրցունակության բարձրացման ծրագրին կհատկացվի 20 մլն դոլար

Երևանում տեղի են ունեցել «Գյուղական համայնքների մրցունակության և ռեսուրսների կառավարման» ծրագրի քննարկումները, որն իրագործվելու է Հայաստանում 2011-2015 թթ.: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20 մլն դոլար, հաղորդել է «Գյուղատնտեսական բարեփոխումների» ծրագրի աջակցության գրասենյակ» պետական կազմակերպության ղեկավար Գ. Խաչատրյանը:

Նրա խոսքերով, նշված գումարից 13.9 մլն-ը հատկացվելու է համայնքների կենդանաբուծության և արոտավայրերի կառավարման համակարգին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լեռնային շրջաններում զարգացնել կենդանաբուծական արտադրանքի արտադրության կայուն և արդյունավետ համակարգ:

Բացի դրանից, 2.5 մլն դոլար հատկացվելու է գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների որակի բարձրացմանը: