26 հունվարի 2011 - 17:35 AMT
Տիգրան Բալայան. Եգիպտոսում Հայաստանի քաղաքացիներին ոչինչ չի սպառնում

Այսօրվա դրությամբ Եգիպտոսում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ոչինչ չի սպառնում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Եգիպտոսում բողոքի ցույցերի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:

Կահիրեի համալսարանում սովորում են ուսանողներ, ինչպես նաև գտնվում են զբոսաշրջիկներ Հայաստանից:

Կահիրեում արդեն երեք օր շարունակվում են երկրի նախագահ Հոսնի Մուբարակի դեմ բազմահազարանոց ցույցերը: Արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Մուբարակի որդու` Համալի ընտանիքը լքել է Կահիրեն: Այժմ նա գտնվում է Լոնդոնում: