27 հունվարի 2011 - 11:50 AMT
Էդուարդո Էռնեկյանը մտադիր է համակարգիչներով ապահովել Արցախի դպրոցները

Հայաստանում արգենտինահայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի ֆինանսական աջակցությամբ մշակվում է Արցախի դպրոցները համակարգիչներով ապահովելու ծրագիր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցիացիայի տնօրեն Գարեգին Չուգասզյանը: Նրա խոսքերով, նախագիծն իրականացվելու է 2011-ի ընթացքում: Ծրագրի մշակումը գտնվում է սկզբնական փուլում, և ուստի դրա մանրամասները հրապարակվելու են ավելի ուշ, սակայն, ունեցած տեղեկատվության համաձայն, դիտարկվում է Արցախի դպրոցներին iPad պլանշետային համակարգիչներ տրամադրելու հնարավորությունը:

2011-ի սկզբում Լեռնային Ղարաբաղում մեկնարկում է «Համակարգիչ բոլոր համար» ծրագրի փորձնական փուլը: Նախատեսվում է, որ նախագծին լրացուցիչ ֆինանսավորում կցուցաբերի Արցախի Հանրապետության կառավարությունը: Ծրագրի փորձնական մասի առաջին փուլում անհրաժեշտ է 1 մլն դոլար, որը հիմնականում է տրամադրելու է բանկային հատվածը: