31 հունվարի 2011 - 14:17 AMT
ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Թունիս և Եգիպտոս այցելություններից

Հաշվի առնելով Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ այդ երկրներ այցելություններից:

Կահիրեի Հայաստանի դեսպանատանը բացվել է թեժ գիծ Հայաստանի քաղաքացիների համար, որոնք գտնվում են Եգիպտոսում: ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել դեսպանատուն +20122163850 հեռախոսահամարով:

Եգիպտոսում ներկա պահին գտնվում են ՀՀ 40 քաղաքացիներ: Նրանց Կահիրեից ետ կանչելու մասին որոշում դեռ չի ընդունվել: