2011-ի մարտից թոշակառուները կարող են կենսաթոշակ ստանալ «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի պլաստիկ քարտերով, ասվում է բանկի մամլո հաղորդագրությունում:
Բանկը պայմանագիր է կնքել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման պետական ծառայության հետ «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ»-ի Visa Electron կամ MasterCard Maestro պլաստիկ քարտերով կամ բանկային հաշվի միջոցով կենսաթոշակ վճարելու մասին:
Թոշակառուները կարող են շուրջօրյա իրենց կենսաթոշակը ստանալ բանկի ցանկացած բանկոմատում:
«Քարտով կենսաթոշակ ստանալու համար թոշակառուները պետք է դիմեն բանկի ցանկացած մասնաճյուղ և պայմանագիր կնքեն»,- ասել է բանկի հասարակայնության հետ կապերի գլխավոր տնօրենի խորհրդական Ելանա Մարկովան: