1 փետրվարի 2011 - 20:06 AMT
Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում կներմուծվի կենսաթոշակային հաշիվների սպասարկման ավտոմատացված համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան ՀՀ կառավարության հետ մտադիր է 2011-2012թթ. ընթացքում ներմուծել համապատասխան համակարգ, որը կարող է ապահովել այդ հաշիվների սպասարկումը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: «2012-ին ստեղծված համակարգը կսպասարկի առկա կենսաթոշակային համակարգը, իսկ լիարժեք կսկսի գործել 2014-ից»,- ասել է նա:

2011-ից Հայաստանն անցում է կատարել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին, իսկ 2014-ից երկրում գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Նրա խոսքերով, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան սպասարկելու է կենսաթոշակային համակարգի հաշիվները, որի հետ կապված նախատեսվում է ավտոմատացնել այդ գործընթացը: