7 փետրվարի 2011 - 16:34 AMT
Երևանը չի դիմել Բրյուսելին իր քաղաքացիներին բռնագաղթելու մասին խնդրանքով

Երևանն իր քաղաքացիներին բռնագաղթելու մասին խնդրանքով չի դիմել Բրյուսելին: Հայաստանի իշխանությունները չեն կարող Բելգիայի կամ որևէ այլ երկրի իշխանություններին դիմել նման հարցով: Այդպես PanARMENIAN.Net-ի թղթակցին դիվանագիտական շրջանակներում մեկնաբանեցին ադրբեջանական 1news.az պորտալի հաղորդագրությունը Երևանի խնդրանքով հայերին հայրենիք բռնագաղթելու մասին: «Յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում, թե ում բռնագաղթի, և տվյալ դեպքում ոչ մի խնդրանք, անգամ եթե նման բան լինում է, չի ընդունվում»,- նշել է աղբյուրը: Նա ադրբեջանական գործակալությանը խորհուրդ է տվել իրականությանը համապատասխանող լուրեր տարածել, այլ ոչ թե հնարել դրանք:

Նշենք, որ Rus.nl կայքում, որին հղում է կատարում ադրբեջանական գործակալությանը, նման տեղեկությունները բացակայում են: Հայաստանի իշխանությունները Բելգիայի կառավարությանը խնդրել են հայերին հայրենիք բռնագաղթել` հաշվի առնելով երկրից բնակչության մեծ արտահոսքը: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հղում կատարելով Rus.nl-ին, այդ կապակցությամբ Բելգիայի հայերը պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Բրյուսելում Հայաստանի դեսպանատան առջև: