7 փետրվարի 2011 - 18:14 AMT
«Հայաստանի վերջին լարախաղացը» լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Նյու Յորքում կայացած Dance on Camera-ում

Ռեժիսորներ Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» կինոնկարը լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Նյու Յորքում կայացած Dance on Camera 39-րդ կինոփառատոնում:

Ֆիլմը պատմում է ժողովրդական արվեստի` լարախաղացության մասին, որն անհետանալու եզրին է: Երկու հայտնի վարպետներ` նախկին մրցակիցներ Ժորան ու Կնյազը, տասնյոթամյա Հովսեփի մեջ տեսնում են Հայաստանի վերջին լարախաղացին…

Ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում` Ազգագրական ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնի (19th International Festival of Ethnological Films – Belgrade, Serbia, 2010) և «Կին» կինոփառատոնի Գրան-պրի, ինչպես նաև մրցանակ Մինսկի «Լիստապադ» XVII միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար և այլն:

2010 թվականի հոկտեմբերին կայացավ կինոնկարի պրեմիերան ամերիկյան PBS հեռուստաալիքով: Ֆիլմը ցուցադրվել է նաև NHK (Ճապոնիա), SVT (Շվեդիա), TVP (Լեհաստան) և YLE (Ֆինլանդիա) հեռուստաալիքներով: