8 փետրվարի 2011 - 09:45 AMT
«Ռուսաստանի ոսկե լարի» տիտղոսակիր Տիգրան Պետրոսյանը համերգ կտա Սանկտ Պետերբուրգում

Մարտի 23-ին Գորկու անվան մշակույթի պալատում տեղի կունենա ջութակահար Տիգրան Պետրոսյանի մենահամերգը «Կլասիկա» պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ Մշակույթի հանձնաժողովի աջակցությամբ: Հատուկ հյուրն է Ալեքսանդր Կանտորովը, հաղորդում է Miasin.ru-ն:

Տիգրան Պետրոսյանը «Ռուսաստանի ոսկե լարի» տիտղոսակիր է, իր կատարմամբ նվաճել է բազմաթիվ հանդիսատեսների սրտեր Հայաստանում, Չեխիայում և Բուլղարիայում:

Առաջին անգամ Պետերբուրգում մեկ բեմում Տիգրանը միավորելու է իր կոմպոզիտորի և կատարողի տաղանդը «Կլասիկա» պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ: Ելույթ է ունենալու նաև դաշնակահար Պավել Կանտորովը, որը Տիգրանի հետ թողարկել է գործիքային ալբոմ:

Պրեմիերա է լինելու Սանկտ Պետերբուրգի անվանի դիջեյների հետ Տիգրանի համատեղ ելույթը, որոնք ժամանակակից տեխնո-ակուստիկական մատուցմամբ կկատարեն world music ժանրի երաժշտություն:

Համերգի շրջանակներում տեղի է ունենալու «Տիգրան Պետրոսյանի բարեգործական երաժշտական տուրի» փուլը, որին մասնակցելու են Սանկտ Պետերբուրգի մանկատների և անչափահասների վերականգնողական կենտրոնների 150 սաներ: