9 փետրվարի 2011 - 12:31 AMT
Ռուբեն Հակոբյան. ԼՂՀ նախկին ղեկավարները պետք է վերադառնան Արցախ

ԼՂՀ նախկին իշխող վերնախավը պետք է վերադառնա Արցախ՝ հանրապետության բնակչությանը ապագայի նկատմամբ հավատը վերադարձնելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա նշել է, որ հանրապետության բոլոր նախկին նախագահները, վարչապետերը, խորհրդարանի խոսնակները, նախարարների մեծ մասը պաշտոնից ազատվելուց հետո լքել են ԼՂՀ-ն, ինչը բացասական է ազդում բնակչության տրամադրության վրա, և ԼՀՂ բնակիչների արտագաղթի հիմնական պատճառներից է:

Հակոբյանի խոսքերով, պետք է ստեղծել հզոր հասարակական կարծիք, որպեսզի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնան Արցախ, և վերադարձի օրինակ պետք է ծառայեն Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը` որպես ԼՂՀ նախկին նախագահներ:

Նա նաև նշել է, որ հիմա ղարաբաղյան հարցում հայ ժողովրդի առջև ծառացած գլխավոր խնդիրներն են Արցախի և ազատագրված տարածքների բանկեցումը և ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացումը: