11 փետրվարի 2011 - 11:30 AMT
Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը

Փետրվարի 10-ին կայացած Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ Թուրքիայի զեկույցի ուղղումների և փոփոխությունների քվեարկությունը: Զեկույցի 32-րդ հոդվածի փոխզիջումային տարբերակը համաձայնեցվեց միայն երեկոյան փետրվարի 9-ին հիմնական և ստվերային զեկուցողների հերթական հանդիպման ընթացքում:

Խորհրդականները կողմ քվեարկեցին 32-րդ հոդվածի ստորև ներկայացվող տարբերակին:

Փաստաթղթի 32-րդ հոդվածն անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին: 12-րդ հոդվածը նվիրված է «Էրգենեքոնի» գործին և Հրանտ Դինքի սպանությանը: Զեկույցի հոդվածներից մեկը անդրադառնում է նաև Թուրքիայում փոքրամասնություններին առնչվող հարցերին, որը ձևակերպվել է հետևյալ կերպ:

Զեկույցի վրա հիմնված բանաձևը կդրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստի քվեարկության մարտի 7-10-ը կայանալիք նստաշրջանի ընթացքում: