11 փետրվարի 2011 - 19:18 AMT
Ընդունվեց «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը

Փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունում «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստում, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, ընդունվեց ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, վերջնական պլանը վերանայվեց և լրամշակվեց ծրագրի ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան ղեկավարների ու փորձագետների կողմից:

Հայաստանի Արդարադատության նախարարությանը հանձնարարվեց տրամադրել համապատասխան իրավական կարծիք: