11 փետրվարի 2011 - 19:26 AMT
Հայտնի դարձան Հայաստանի լավագույն սուսերամարտիկները

Ավարտվեց Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը, որում իրենց ուժերը չափեցին 140 մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից:

Սուսեր մարզաձևում երկրի հաղթող դարձավ Ռոբերտ Խաչատրյանը, որը եզրափակչում պարտության մատնեց Հենրիկ Կարագյոզյանին: Բրոնզե մեդալների արժանացան Արմեն և Կարեն Արազյանները:

Նույն մարզաձևում աղջիկների մրցաշարում իրեն հավասարը չուներ Էմմա Պողոսովան, երկրորդ տեղը զբաղեցրեց Գայանե Գրիգորյանը, երրորդը` Լիլիթ Էլոյանն ու Արփինե Աթոյանը:

«Մարզասուսեր» մարզաձևում ոսկե մեդալ նվաճեց Սուսաննա Ղազարյանը, Հասմիկ Աղաբաբյանը երկրորդ տեղում է, իսկ Քրիստինե Անանիկյանն ու Մանիկ Հակոբյանը` երրորդ:

Տղաներից նույն մարզաձևում Հայաստանի չեմպիոն դարձավ Գևորգ Հարությունյանը, արծաթե մեդալակիր դարձավ Կարեն Արազյանը, իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին արթուր Մարտիրոսյանն ու Արմեն արազյանը, PanARMENIAN.Net-ի թղթակցին ներկայացրեց Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Առաջնության ավարտից հետո կձևավորվեն Հայաստանի հավաքականները և մարտի 26-ին պատանի սուսերամարտիկները ելույթ կունենան Լեհաստանում կայանալիք միջազգային առաջնությունում, իսկ երիտասարդներն ապրիլին կմասնակցեն Հորդանանում կայանալիք աշխարհի առաջնությանը: