14 փետրվարի 2011 - 09:36 AMT
Եգիպտոսի խոհրդարանը լուծարվել է, իսկ սահմանադրությունը՝ կասեցվել

Փետրվարի 13-ին Եգիպտոսի խորհրդարանը լուծարվել է, իսկ սահմանադրությունը՝ կասեցվել: Ինչպես հայտնում է Իսրայելի պետական ռադիոն, հղում անելով եգիպտական աղբյուրներին, խորհրդարանն արձակելու մասին որոշումն ընդունել են երկրի նոր իշխանությունները՝ ի դեմս բանակի հրամանատարության:

Սառեցվել է նաև սահմանադրության գործողությունը, այսինքն, կասեցվել է: Նոր սահմանադրության մշակման համար կստեղծվի հատուկ հանձնաժողով:

Բանակի բարձրագույն խորհուրդը կշարունակի կառավարել երկիրը մինչ խորհրդարանական, գուցե նաև՝ նախագահական ընտրությունները: Ենթադրվում է, որ Բանակի բարձրագույն խորհուրդը իշխանության գլուխ կմնա ընդամենը վեց ամիս, ոչ ավելին: Նախարարների կաբինետը Ահմեդ Շաֆիկի գլխավորությամբ դեռ շարունակում է աշխատանքը, հաղորդում է ZMAN.com-ը: