15 փետրվարի 2011 - 10:50 AMT
Կկառուցվի Երևանը շրջանցող երկու գլխավոր ճանապարհ

Մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների շրջանակում վարկային միջոցների ներգրավման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Ասիական զարգացման բանկի քաղաքային ենթակառուցվածքների կայուն զարգացման ծրագրի ղեկավար Արնո Դոֆինի հանդիպման ընթացքում:

Ասիական զարգացման բանկի կողմից նախատեսվող վարկային ծրագրի առաջին փուլի համաձայն` ծրագրվում է կառուցել քաղաքի կենտրոնը բեռնաթափող և քաղաքը շրջանցող երկու նոր գլխավոր ճանապարհ:

Կարևորելով մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացումը` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետաքրքրված է բանկի խորհրդատուների կողմից ներկայացված քաղաքային տրանսպորտի ծրագրերով:

Արնո Դոֆինն իր հերթին նշել է, որ առաջիկա օրերին բանկի խորհրդատուների կողմից քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին կներկայացվի տրանսպորտային բարեփոխումների հայեցակարգի շնորհանդեսը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: