15 փետրվարի 2011 - 19:41 AMT
Ռուսաստանի Պետդուման մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ

Փետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Կարասինին ներկայացվեցին «Ժառանգություն» կուսակցության հիմնական ծրագրային դրույթները ներքին և արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերում, ինչպես նաև` կուսակցության գործունեությունը խորհրդարանում և դրանից դուրս: Հանդիպման մասնակիցները քննարկեցին և տեսակետներ հայտնեցին երկու երկրների համագործակցության ու հետաքրքրությունների դաշտում գտնվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների ու հարցերի վերաբերյալ:

Գրիգորի Կարասինն իր խոսքում նշեց ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը ինչպես ռազմավարական, այնպես էլ այլ ոլորտներին վերաբերող արդիական խնդիրների շուրջ: