Փետրվարի 15-ին Մոսկվայում կայացավ «Aeroflot Open» շախմատային փառատոնի նախավերջին` 8-րդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինն իր պարտիան ավարտեց գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որն արդեն 15-րդ քայլին կիսեց միավորը Վադիմ Զվյագինցևի (Ռուսաստան) հետ: Այս ոչ ոքիից հետո Պետրոսյանը 5 միավոր ունի:
Հայ շախմատիստներից միակ հաղթանակը գրանցեց Սերգեյ Մովսիսյանը: Նա սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ Էդուարդո Իտուրրիզագիի (Վենեսուելա) նկատմամբ:
36-րդ քայլին ավարտվեց Ավետիք Գրիգորյան – Իգոր Կուռնոսով (Ռուսաստան) պարտիան: Շախմատիստները ոչ ոքի գրանցեցին:
Գրիգոր Սևակ Մխիթարյանը, որը ներկայացնում է Բրազիլիան, սև ֆիգուրներով զիջեց Ռոբերտ Գեսսին (ԱՄՆ):
Փառատոնի մյուս պարտիաները շարունակվում են: